Ռուսաստանը կդյուրացնի, նաև կփորձի չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի հետ․ Կարասին

ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանը կդյուրացնի, նաև կփորձի չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի հետ: Երեկ այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Ամեն ինչ կախված է տարածաշրջանում տիրող իրավիճակից, համակարգված հակաահաբեկչական գործողություններից: Մենք ունենք զգայուն տարածաշրջան, և պետք է զգույշ լինել», - ասել է Կարասինը:

2012 թվականի մարտին Վրաստանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ: Փոխադարձաբար, Ռուսաստանը մի շարք քայլեր է ձեռնարկել, որպեսզի Վրաստանի քաղաքացիների՝ վիզա ստանալու գործընթացը հեշտացվի: