Արա Բաբլոյանը վաղը կմեկնի Մոսկվա

Արա Բաբլոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վաղը՝ նոյեմբերի 17-ին երկօրյա այցով կմեկնի Ռուսաստան։

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Բաբլոյանը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։