Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց նաև Կիպրոսի հետ ընկերական խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, հունիս, 2017թ․

Երեկ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 3:2 հաշվով:

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել է, որ նորեկները այս պահի դրությամբ արդարացրել են սպասելիքները։ «Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք», - ասել է Պետրոսյանը։

Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին, նույնպես Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացած ընկերական հանդիպմանը, Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի թիմի նկատմամբ: