Դոնալդ Թրամփը ժամանեց Ֆիլիպիններ

Այսօր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ֆիլիպիններ, որտեղ մասնակցելու է Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության համաժողովին (ASEAN): Նրա այցը շարունակվելու է մինչև նոյեմբերի 14-ը:

Թրամփի ժամանումից առաջ Մանիլայում ոստիկանությունը ջրնետ մեքենա կիրառելով ցրել է ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հավաքված հակաամերիկյան ցույցի մասնակիցներին:

Ֆիլիպինները ԱՄՆ-ի նախագահի ասիական ուղևորության վերջին կանգառն է: Շուրջ երկշաբաթյա ուղևորության ընթացքում Թրամփն այցելել է նաև Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան և Վիետնամ: