Նոյեմբերի 11-ի մամուլ

Մամուլն արձագանքում է Սահմանադրական դատարանի որոշմանը, որով մասամբ բավարարվեց ԱԺ 26 պատգամավորների հայցը: Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերը բարձր ատյանից պահանջում էին անվավեր ճանաչել ՏԻՄ մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում։ Թերթերի ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հայտարարություններն են: Լրատվամիջոցները հետևում են նաև զինծառայության մասին օրինագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաներին:

Your browser doesn’t support HTML5

Նոյեմբերի 11-ի մամուլ