Ուկրաինացի պատգամավորը մտադիր է առաջարկել խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Ուկրաինացի պատգամավոր Իվան Վիննիկ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ղեկավարած կուսակցության անդամ պատգամավոր Իվան Վիննիկը «Ազատության» հետ զրույցում ասել է, թե մտադիր է օրենսդրական առաջարկ ներկայացնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ:

Ըստ նրա՝ նման օրենքը ընդունվելու և ուժի մեջ մտնելու դեպքում պարտավորեցնելու է նախարարների կաբինետին երեք ամսվա ընթացքում չեղյալ հայտարարել, դադարեցնել, կասեցնել ստորագրությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության տակ: «Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում մենք չենք կարողանա աջակցել որոշակի առևտրային հարաբերություններին կամ մեկնել Ռուսաստան», - ասել է ուկրաինացի օրենսդիրը «Ազատություն» ռադիոկայանին: