Կատալոնացի քաղաքապետերը Բրյուսելից աջակցություն են խնդրում

Կատալոնիայի պաշտոնանկ արված նախագահ Կարլես Պուչդեմոնը

Կատալոնիայի մի խումբ քաղաքապետեր մեկնել են Բրյուսել՝ աջակցություն հայտնելու երկրամասի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուչդեմոնին:

Անջատական գործիչները պատրաստվում են աջակցություն խնդրել եվրոպացի գործընկերներից՝ Կատալոնիայի անկախությունը ճանաչելու և ձերբակալված քաղաքական գործիչներին ազատելու հարցում:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին այս օրակարգով Բրյուսել կժամանի կատալոնացի շուրջ 200 քաղաքապետ: Արդեն մի քանի շաբաթ է՝ Անկախության հռչակումից հետո, Իսպանիան ուղիղ կառավարում է մտցրել երկրամասում և ձերբակալել անջատական առաջնորդներին՝ հեղաշրջման փորձի ու պետության միջոցները փոշիացնելու մեղադրանքով: