Սաուդյան Արաբիան սպառնում է «համաչափ քայլերի» դիմել Իրանի դեմ

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ Ջուբեյրը, արխիվ

«Սաուդյան Արաբիան իրեն իրավունք է վերապահում պատշաճ պահին համաչափորեն պատասխանել Իրանի վարչակազմի թշնամական գործողություններին»: Այսօր այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Ադել Ալ Ջուբեյրը: Պաշտոնյաի խոսքով` «Իրանի ներգրավվածությունը Եմենում ծավալված քաղաքացիական պատերազմում լրջորեն սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը»:

Այս հայտարարություններին նախորդել էր Եմենի տարածքից իրանական արտադրության «Բուրքան-2» բալիստիկ հրթիռի արձակումը Էր-Ռիյադի միջազգային օդանվակայանի ուղղությամբ: Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել էր ոչնչացնել հրթիռը: