Եմենից հրթիռ է արձակվել Էր-Ռիյադի ուղղությամբ․ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան մեղադրում է Իրանին

Սաուդյան Արաբիա - Կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալքին Էր-Ռիյադում ասուլիսի ժամանակ, 5-ը նոյեմբերի, 2017թ․

Սաուդյան Արաբիայի ղեկավարած ռազմական կոալիցիան մեղադրել է Իրանին՝ Եմենի տարածքից սաուդյան մայրաքաղաք Էր-Ռիյադի ուղղությամբ հրթիռի արձակման առնչությամբ:

Տարածված հայտարարության մեջ ընդգծված է Իրանի դերն ու «ուղղակի ղեկավարությունը» Եմենում գործող շիա հութիների նկատմամբ, ովքեր հրթիռ են արձակել Էր-Ռիյադի ուղղությամբ, և նշված է, որ այդ քայլը պատերազմական գործողության ակտ է ու վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը:

Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի հակահրիթռային պաշտպանության ուժերին հաջողվել է օդում ոչնչացնել հրթիռը: