Ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 26.67 տոկոսը․ ԿԸՀ

Ժամը 14.00-ի դրությամբ, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում քվեարկել է 129 հազար 633 քաղաքացի կամ ընտրողների 26.67 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Այսօր հանրապետության 69 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։