ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վարորդներին խորհուրդ տալով երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: