Սիրիայի ազգային կոալիցիան հրաժարվում է մասնակցել Ռուսաստանի նախաձեռնած համագումարին

Սիրիայի հարցով բանակցությունները Աստանայում, 31-ը հոկտեմբերի, 2017թ.

Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիայի Ազգային կոալիցիան, որը Սիրիայի կառավարության դեմ պայքարող հիմնական ուժն է, հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի նախաձեռնած սիրիական խմբի համագումարին:

Սիրիայի Ազգային կոալիցիան մեկնաբանում է, որ դրանով ՄԱԿ-ի աջակցությունը ստացած ժնևյան խաղաղության բանակցությունները շրջանցելու փորձ է արվում։

Թուրքիան և Իրանը ընդունել են Ռուսաստանի առաջարկը՝ հաջորդ ամիս Սոչիում մասնակցելու Սիրիայի կառավարության և ընդդիմադիր ուժերի բանակցություններին:

Համագումար անցկացնելու առաջարկը հաջորդում է ավելի վաղ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած բանակցությունների 7-րդ փուլին: