Թուրքիայում բեռնանավ է խորտակվել, կան զոհեր

Բեռնանավ, արխիվ

Թուրքիայում բեռնանավ է խորտակվել՝ անձնակազմի 10 անդամներով: Պատճառներն առայժմ հայտնի չեն: Հաղորդվում է, որ նավը թուջ էր տեղափոխում Բուրսայից դեպի Հյուսիսային Զոնգուլդակ նահանգ:

Թուրքական մամուլի հաղորդմամբ, Մարմարա ծովի ջրերում փրկարարներն արդեն գտել են 4 դի, որոնողական աշխատանքները շարունակվում են: