Փոխարտգործնախարար. Ռուսաստանը չի ների Նահանգներին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանին շարունակ հասցվող անարգանքն անհետևանք չի մնա, Ռուսաստանը չի ների Վաշինգտոնում՝ ներքաղաքական պայքարում «ռուսական խաղաքարտի» օգտագործումը, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ոմանք Վաշինգտոնում, հատկապես Կոնգրեսում, կարծում են, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի է դարձնել գործիք՝ անցած տարվա ընտրություններում հաղթած թեկնածուի դեմ պայքարում: Նրանց թվում է, թե հանուն սեփական շահերի ռուսաստանին հասցվող անարգանքն անհետեևանք կմնա: Սակայն, չարաչար սխալվում են», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան: