Ընդդիմադիրները պնդում են, թե Երևանի քաղաքապետարանը իրականացնում է հերթական կոռուպցիոն գործարքը

Your browser doesn’t support HTML5

Երևանի ավագանու այսօրվա նիստը, ի տարբերություն նախորդների, անցավ համեմատաբար հանգիստ։ Սակայն «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ընդվզեցին, երբ քննարկվեց դերասան Հրանտ Թոխատյանին 10 տարի ժամկետով, անհատույց կերպով Կանազի մշակութային կենտրոնի շենքը հանձնելու հարցը։