Վաղվանից՝ առավելապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի

Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև, հատկապես հյուսիսային շրջաններում՝ քամու ուժգնացում: Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, նոյեմբերի 4-ի ցերեկը, նոյեմբերի 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով: