Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան ի վիճակի կլինի կայունացնել իրադրությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում, «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարել է Աստանայում`սիրիական կարգավորմանը նվիրված բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը:
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ իրադրությունը Իդլիբում շարունակում է լարված մնալ և«մեծ է ահաբեկչական նոր հաձակումների վտանգը»:
«Մենք, սակայն, հույս ունենք, որ մեր թուրք գործընկերները կկատարեն ստանձնած պարտավորությունների իրենց չափաբաժինը, որը վերաբերում է Իդլիբի անվտանգության գոտում իրադրության կայունացմանը», - նշել է Լավրենտևը: