Կատալոնիայի խորհրդարանը անկախություն հռչակեց

Your browser doesn’t support HTML5

70 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Կատալոնիայի շրջանային խորհրդարանը քիչ առաջ ընդունեց Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը: Խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 135 է: Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը: