Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է, թե վերսկսում է փախստականների ընդունումը՝ նախագահ Թրամփի սահմանած 120 օրվա արգելանքից հետո:
Միաժամանակ, Վաշինգտոնը նոր սահմանափակումներ է մտցնում 11 պետություններից ժամանող փախստականների հանդեպ՝ անվտանգության հետ կապված սպառնալիքների պատճառով:
«Մեզ համար առաջնայինը Ամերիկայի ժողովրդի ապահովությունն է», - հայտարարել է Միգրացիոն ծառայությունը:
Նոր արգելանքը տարածվում է Իրանի, Եգիպտոսի, Իրաքի, Լիբիայի, Մալիի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի փախստականների վրա՝ 90 օրով, մինչ վարչակազմը կմշակի անվտանգությունն ապահովելու ավելի արդյունավետ միջոցներ: