ՊԲ զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով

Հայ զինվորը՝ դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի երեկվա հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։

Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։

19-ամյա Տիգրան Արմենի Խաչատրյանը զոհվել է երեկ՝ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից։