Վախճանվել է Լևոն Հայրապետյանը

Լևոն Հայրապետյան

Այս գիշեր վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հայրապետյանի դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ հայրը մահացել է կալանավայրում։

Լևոն Հայրապետյանի վերջին ցանկության համաձայն, նրան կհուղարկավորեն Մոսկվայում՝ ծնողների շիրիմի մոտ։

Հայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում, անցած տարվա ապրիլին Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չի ճանաչել։

Տե՛ս նաև այստեղ