Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմում երեկ տասնյակ մարդիկ են ձերբակալվել՝ հանուն թաթարների իրավունքների պաշտպանության միանձնյա պիկետներ անցկացնելուց հետո: Իրավապահները, ըստ պաշտոնական հաղորդագրության, 49 մարդու բերման են ենթարկել՝ չարտոնված ցույցի մասնակցելու համար, թեև միանձնյա ակցիայի դեպքում, ըստ օրենքի, պարտադիր չէ իշխանությունների թույլտվությունը ստանալ:
Սոցցանցերում հրապարակված լուսանկարների համաձայն, ցուցարարները պաստառներ են պարզել՝ «դադարեցրեք մահմեդականների ձերբակալություններն ու խուզարկությունները», «իմ ժողովուրդը ահաբեկիչ չէ», «Ղրիմի թաթարները ծայրահեղական չեն կարգախոսներով:
Թերակղզում ապրող թաթարները դեմ են Ղրիմի բռնակցմանը և, ըստ իրավապաշտպանների, հետապնդումների են ենթարկվում հակառուսական դիրքորոշման համար: