«Միջուկային համաձայնագիրը չի կարող վերանայվել». Իրանի նախագահ

Պաշտոնական Թեհրանը սպառնում է Միացյալ Նահանգների նախագահի ելույթից հետո դուրս գալ գերտերությունների հետ երկու տարի առաջ ստորագրված համաձայնագրից, որով Իրանը համաձայնել էր դադարեցնել միջուկային փորձարկումները՝ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց:

«Այս համաձայնագիրը չի կարող վերանայվել, այն պետք է կա՛մ գործի, կա՛մ` ոչ», - հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: