Պաշտպանության փոխնախարարը Տաջիկստանում կմասնակցի ԱՊՀ նիստին

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական կայքէջի, հայկական պատվիրակությունը Դուշանբեում կմասնակցի այսօր մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։