Համազգային գործադուլ՝ ընդդեմ Մակրոնի ծրագրի

Փարիզ, արխիվ

Ֆրանսիայում միլիոնավոր մարդիկ մեկօրյա գործադուլ են հայտարարել և բողոքի ցույցի դուրս եկել՝ առաջիկա հինգ տարիներին շուրջ 120 հազար բյուջետային աշխատողներ կրճատելու՝ նախագահ Մակրոնի ծրագրի դեմ: Համազգային գործադուլի արդյունքում փակվել են դպրոցներ, հիվանդանոցներ, չեղյալ է համարվել ավիաչվերթների շուրջ մեկ երրորդը:

Երկրի երիտասարդ նախագահի ծրագիրը տապալելու համար, առաջին անգամ վերջին տասնամյակում, միավորվել են Ֆրանսիայի բոլոր 9 արհմիությունները, որոնք ավելի քան 5 միլիոն ներկայացուցիչ ունեն: Չնայած դրան՝ կառավարությունը պնդում է, թե չի հրաժարվելու ուռճացված համակարգն օպտիմալացնելու ծրագրից: