Սոչիում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստ Մոսկվայում, 15-ը սեպտեմբերի, 2016թ․

Այսօր Սոչիում գումարվել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:

Նախարարների հավաքը նախորդում է ԱՊՀ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Օրակարգի հիմնական թեմաներն են ռազմական համագործակցությունը և պայքարն ահաբեկչության դեմ:

Սոչիում մշակվող համաձայնությունների նախագծերը կներկայացվեն Տաշքենդում նոյեմբերի 3-ին նախատեված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: