Այսօր՝ Հայաստանի հյուսիսում, առաջիկա երկու օրը՝ շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպներ

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում, այսօր՝ հյուսիսային շրջաններում, հոկտեմբերի 11-12-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-12-ը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում այսօր, հոկտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ: