Կատալոնիայի նախագահը այսօր ելույթ կունենա խորհրդարանում

Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջդեմոն, արխիվ

Այսօր Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջդեմոնը ելույթ է ունենալու երկրամասի խորհրդարանում։ Պաշտոնական Մադրիդը մտավախություն ունի, որ այսօր Կատալոնիայի խորհրդարանը միակողմանիորեն անկախություն կհռչակի։

Կատալոնացի պաշտոնյաները պնդում են, որ ժողովրդի մեծամասնությունն է հանրաքվեով որոշել անկախություն հռչակել՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին:

Անցած հանգստյան օրերին հազարավոր մարդիկ Բարսելոնայում փողոց էին դուրս եկել՝ դեմ արտահայտվելով անկախացմանը։ Նրանց պնդմամբ՝ անկախությանը ընդդիմացողները պարզապես բոյկոտել են հանրաքվեն։