«Կոնվերս բանկի» մասնաճյուղից հափշտակություն է կատարվել

«Կոնվերս բանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղը տեղի ունեցածի պատճառով փակվել է հաճախորդների համար, Երևան, 9-ը հոկտեմբերի, 2017թ․

Այսօր կեսօրին մոտ հափշտակություն է կատարվել «Կոնվերս բանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղից: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Հայաստանի ոստիկանությունից՝ խոստանալով մանրամասներ հրապարակել ավելի ուշ:

Նախնական տեղեկությունների համաձայն, մի քաղաքացի մուտք է գործել մասնաճյուղ և սպառնալով իրեն պայթեցնել՝ պահանջել է 60 հազար եվրո: Նույնպես ըստ նախնական տեղեկությունների՝ նրան հաջողվել է ստանալ գումարը և հեռանալ:

Պաշտոնական աղբյուրները, այդուհանդերձ, դեռևս պարզաբանումներ չեն տվել: Այժմ Ոստիկանության ներկայացուցիչները աշխատում են բանկի մասնաճյուղի ներսում: