Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը

Հարություն Խաչատրյան, արխիվ

Այսօր Հայաստանի կինոգործիչների միության արտահերթ համագումարում 88 ձայնով ԿԳՄ նախագահ ընտրվեց կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը:

Միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին նաև Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի և կինոռեժիսրո Վահե Գևորգյանցի թեկնածությունները: Վերջիններս ստացան, համապատասխանաբար՝ 17 և 27 ձայն: