Թուրքիայի աջակցությամբ իրականացվում է Իդլիբը վերագրավելու գործողությոսւն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, արխիվ, Ստամբուլ, 29 սեպտեմբերի, 2017թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսում իրականացվում է ապստամբների հսկողության տակ գտնվող Իդլիբ քաղաքը վերագրավելու ռազմական գործողություն:

Թուրքիան վերջին օրերին զինվորական ստորաբաժանումներ է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնեցրել է տարածաշրջանում հրադադար ապահովելու ծրագիրը:

«Մենք նոր քայլեր ենք ձեռնարկում Իդլիբի անվտանգությունը երաշխավորելու համար, այս պահին Իդլիբում ընթանում է լուրջ գործողություն և այն կշարունակվի»,- ասել է նախագահը Աֆյոնքարահիսար քաղաքի հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում:

Նա ընդգծշել է, որ այս պահին թուրք զինվորականներ Իդլիբում դեռ չկան, նրանք, նախագահի փոխանցմամբ, Թուրքիայի տարածքից են աջակցում Ազատ Սիրիա զորամիավորմանը: