Ֆրանսիան պատրաստ է միջնորդել իրաքյան Քուրդիստանի խնդրում

Ֆրանսիա- Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Ելիսեյան պալատ, Փարիզ, 5-ը հոկտեմբերի, 2017թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Փարիզում Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ զրույցի ընթացքում ասել է, որ իրաքյան Քուրդիստանի վեճում պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ:

Մակրոնը և Աբադին քննարկում են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Իսլամական պետություն» կառույցի դեմ պայքարը և Իրաքի տնտեսությունը վերականգնելու հնարավորությունը:

Իրաքը հյուսիսում գտնվող քրդական երկրամասից պահանջում է չեղյալ հայտարարել սեպտեմբերի 25-ի հանրաքվեն, որի արդյունքով՝ քվեարկության մասնակիցների 92.7 տոկոսը ձայնը տվել է հօգուտ անկախության:

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, և մտահոգություն է հայտնել քրդական հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Նա կարևորել է «ազգային համերաշխության և ընդգրկուն կառավարման սկզբունքները, որոնք ենթադրում են նաև քրդերի մասնակցությունը», և ասել է, որ «Ֆրանսիան սերտ կապեր ունի քրդերի հետ»:

Մակրոնի խոսքերով, «միայն երկկխոսությունն է կարգավորման ուղին, և Ֆրանսիան պատրաստ է ակտիվ միջնորդությամբ նպաստել դրան»: