Վրացական խորհրդարանի պատգամավորները մեկնել են Մոսկվա

Վրաց խորհրդարանականները նիստի ժամանակ, արխիվ

Վրացական խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» խմբակցության երեք անդամներն այսօր մեկնել են Մոսկվա:

«Մենք հուսով ենք, որ կհանդիպենք ոչ միայն Պետդումայի այլև Դաշնության Խորհրդի անդամների հետ», - Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել է «Հայրենասերների դաշինքի» անդամ Ադա Մարշանիան:

«Քննարկումների գլխավորթեման է լինելու հակամարտությունների կարգավորումը Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը», - նշել է պատգամավորը:

Վրաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ պատգամավորների այցը մասնավոր բնույթ է կրում և պաշտոնական Թբիլիսին դրա կազմակերպման հետ որևէ առնչություն չունի: