Այս շաբաթ Սաուդյան Արաբիայի թագավորը կժամանի Մոսկվա

Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդ, արխիվ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդը պաշտոնական այցով Մոսկվա կժամանի հոկտեմբերի 5-ին: Այս մասին այսօր լրագրողներին է հաղորդել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ թագավորի հետ Մոսկվայում կայանալիք քննարկումների հիմնական թեմաներից մեկը լինելու է Մերձավոր Արևելքում, մասնավորաբար, Սիրիայում ստեղծված կացությունը:

«Մոսկվայի համար սա շատ կարևոր այց է, քանի որ Սաուդյան Արաբիան արաբական աշխարհի առաջատարներից մեկն է», - նշել էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: