Սիրիացի դիտորդներ. Միայն այս տարվա սեպտեմբերին Սիրիայում զոհվել է 3055 մարդ

Սիրիա. ավերակների վերածված շենք Իդլիբ նահանգում, սեպտեմբեր, 2017թ.

Սիրիացի իրավապաշտպանները հայտարարել են, որ երկրի քաղաքացիական պատերազմում միայն այս տարվա սեպտեմբերին զոհվել է 3 հազար 55 խաղաղ բնակիչ և զինվորական։ Սա այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է:

Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կազմակերպությունը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ մահացածներից 955-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում` 207 երեխա և 148 կին: