RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ԱՄՆ-ին

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան, արխիվ

ԱՄՆ-ի իշխանությունները պահանջում են, որ Russia Today հեռուստաընկերությունը Միացյալ Նահանգներում գրանցվի «արտասահմանյան գործակալի» կարգավիճակով, հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Իր ղեկավարած լրատվամիջոցի եթերում Սիմոնյանն ասել է, որ դա կարող է հանգեցնել սահմանափակումների, որոնք թույլ չեն տա հեռուստաընկերությանը աշխատել Միացյալ Նահանգներում: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը համարժեք կպատասխանի, «հայելային միջոցների» կդիմի:

Անգլերենով հեռարձակվող Russia Today-ը համարվում է Կրեմլի պրոպագանդիստը: