Պետքարտուղար Թիլերսոնը այցելում է Չինաստան

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր այցելում է Պեկին՝ Չինաստանի ղեկավարների հետ քննարկելու Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքները, ԱՄՆ-Չինաստան առևտուրը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցը Չինաստան:

Թրամփի այցը նախատեսված է նոյեմբերին:

Ռեքս Թիլերսոնը սեպտեմբերի 30-ին հանդիպելու է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Վաշինգտոնը ցանկանում է, որ Չինաստանը կոշտ միջոցների դիմի Հյուսիսային Կորեայի դեմ, քանի որ Փհենյանը, անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը, շարունակում է միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկումները:

Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Թիլերսոնի երկրորդ այցն է Չինաստան: