Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Ադրբեջանում ձերբակալում են միասեռականներին

Բանտ Ադրբեջանում, արխիվ

Վերջին շաբաթներին Ադրբեջանում տասնյակ միասեռականներ են ձերբակալվել, հայտարարել են իրավապաշտպան կազմակերպություններն ու ակտիվիստները՝ կոչ անելով ազատ արձակել նրանց:

Իրավապաշտպանների վկայությամբ՝ ոստիկանությունը ձերբակալվածներին ստիպում է իրենց ոչ ավանդական ուղղվածություն ունեցող ծանոթների անուններ և հասցեներ տրամադրել: