Անկարայում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Սոչիում, 3-ը մայիսի, 2017թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անկարայում հանդիպելու է Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ՝ բանակցելու Սիրիայում և Իրաքում իրավիճակի շուրջ:

Ռուսաստանի նախագահի մեկօրյա աշխատանքային այցը Թուրքիայի մայրաքաղաք հաջորդում է Իրաքի ինքնավար Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին, ինչի մասին Պուտինն ու Էրդողանը արդեն զրուցել են արդեն հեռախոսով:

Հիշեցնենք, որ սիրիական պատերազմում Ռուսաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, մինչդեռ Թուրքիան և Միացյալ Նահանգները՝ Ասադին ընդդիմացող տարբեր ապստամբ շարժումներին: