Արայի լեռան գոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հրդեհ՝ Բյուրական գյուղի հարակից անտառային տարածքում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 09:00-ի դրությամբ Արայի լեռան գոտում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով, առկա է 19 ծխացող օջախ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 47 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Սեպտեմբերի 22-ի առավոտյան հրդեհը մեկուսացվել էր: