Նալբանդյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ջանքերը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Նյու Յորք այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։