Խամենեի. «Ամերիկան չպետք է սխալ քայլերի դիմի միջուկային համաձայնագրի հարցում»

«Միացյալ Նահանգները պետք է զերծ մնան ցանկացած քայլից, որը կարող է վտանգել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը», - այսօր Թեհրանում հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

«Իրանի ժողովուրդը շատ հստակ դիրքորոշում ունի և աշխարհակալության ձգտող վարչակազմի կողմից ցանկացած սխալ քայլը կբախվի Իսլամական Հանրապետության հակազդեցությանը», - հայտարարել է Խամենեին: