ԱՄՆ-ը իրաքյան Քուրդիստանի իշխանություններին կոչ է անում չեղյալ հայտարարել սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն: Ուրբաթ երեկոյան այդ մասին ասել է Սպիտակ Տան խոսնակ Սարա Սանդերսը:
«Հանրաքվեի անցկացումը շեղում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարից և իսլամիստներից արդեն իսկ ազատագրված շրջաններում իրադրությունը կայունացնելու փորձերից»,- նշել է Սպիտակ տան խոսնակը: Սանդերսի խոսքով՝ Քուրդիստանի իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն անկախության հանրաքվեի անցկացման մասին որոշումը և հետևողական երկխոսության մեջ մտնեն Բաղդադի հետ:
«Վաշինգտոնը պատրաստ է այդ բանակցություններում միջնորդի դեր ստանձնել»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը: