Բրիտանական մամուլի փոխանցմամբ, Լոնդոնի մետրոյում՝ Parsons Green կայարանի տարածքում այսօր առավոտյան «պայթել է սպիտակ կոնտեյներ»:
Դեպքի վայրում են հրշեջների խմբեր, զինված ոստիկաններ և շտապօգնության մեքենաներ: Կան վիրավորներ, այդ թվում՝ այրվածքներ ստացած մարդիկ: Զոհերի մասին տեղեկություններ այս պահին դեռ չեն ստացվել:
Sun թերթի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի վագոններից մեկում:
Ոստիկանությունը «ահաբեկչական միջադեպ» է որակել տեղի ունեցածը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի տրանսպորտի վարչության կարգադրությամբ մետրոյի Earl's Court-Wimbledon գիծը փակվել է: Ոստիկանությունը բնակիչներին հորդորում է մուտք չգործել այդ շրջան: