Արյունալի ահաբեկչություն Իրաքում

Սունի մահմեդականների «Իսլամական պետություն» կազմավորման դիմակավորված զինյալները, արխիվ, Ֆալուջա, 23 փետրվարի, 2014թ.

Այսօր Իրաքում՝ Դհի Քար անվամբ շրջանում ահաբեկչական գրոհների զոհ է դարձել առնվազն 45 մարդ, ևս 80 մարդ վիրավորվել է:

Այդ շրջանի բնակիչների մեծ մասը շիա մահմեդականներ են: Հարձակումն իրականացրել են մահապարտ-զինյալները, ովքեր նախ ինքնաձիգներից կրակ են բացել մարդկանց վրա, ապա պայթեցրել են իրենց մարմիններին ամրացրած ռումբերը:

Գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է սունի մահմեդական ծայրահեղականների ստեղծած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այդ մասին հայտարարություն է տեղադրել իր լրատվական գործակալության՝ «Ամաք»-ի կայքում:

Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկության համաձայն, զոհերի թվում 15 իրանցի այցելուներ են: