Թրամփը կայցելի «Իրմա» փոթորկից տուժած Ֆլորիդա

ԱՄՆ - «Իրմա» փոթորկի հետևանքները Ֆլորիդայում, 11-ը սեպտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Ֆլորիդայում կայցելի «Իրմա» փոթորկից տուժածներին:

Փոթորիկն արդեն շուրջ յոթ տասնյակ մարդու մահվան պատճառ է դարձել: «Իրմա»-ն համարվում է վերջին տասնամյակում ամենահզոր փոթորիկը Ատլանտյան օվկիանոսում:

Թրամփն անցած ամիս այցելել էր նաև «Հարվի» փոթորկից տուժած Լուիզիանա և Տեքսաս նահանգներ: