ԱՄՆ-ի նախագահը հնարավոր է այցելի Չինաստան

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում ընդունել է Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ, պետական խորհրդական Յանգ Ցզեչիին: Հանդիպմանը նաև քննարկվել է Միցացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցելությունը Չինաստան: Ակնկալվում է, որ դա կարող է տեղի ունենալ գալիք նոյեմբերին՝ նախագահի պաշտոնում Թրամփի ասիական առաջին ուղևորության ընթացքում: