Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Նալբանդյանը Շարպանտիեին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ, ասված է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում: