ԱՄՆ բանակը կրկին ճանաչվել է ամենահզորն աշխարհում. Global Firepower

Պենտագոնի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների բանակը, միջազգային Global Firepower ընկերության համաձայն, կրկին ճանաչվել է ամենահզորն աշխարհում:

Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, երրորդում՝ Չինաստանը, առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան:

133 երկրների շարքում Հայաստանի բանակը զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը, Ադրբեջանի բանակը՝ 58-րդը:

Գնահատման ընթացքում հաշվի է առնվում բանակի թվաքանակը, զինուժի ֆինանսավորումն ու զինատեսակների բազմազանությունը: