Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը գերարդիական հրթիռների գործարաններ է հիմնում Սիրիայում և Լիբանանում՝ դրանք Իսրայելի դեմ օգտագործելու համար:
Երուսաղեմում, ընդունելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Նեթանյահուն պնդել է․ - «Իսրայելը դա չի կարող ընդունել, դա անընդունելի պետք է լինի նաև միջազգային համայնքի համար»:
Գուտերեշը երեկ է ժամանել տարածաշրջան, ուր Իսրայելի իշխանությունների հետ բանակցություններից բացի հանդիպելու է նաև Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ՝ պաղեստինաիսրայելական խնդրի կարգավորումը քննարկելու համար: